• Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հնարավոր է ընդգրկվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում

Թուրքական «Անադոլու» կայքը հոդված է հրապարակել Աղթամարի մասին՝ նշելով, որ տարեկան հազարավոր տեղացի և օտարազգի զբոսաշրջիկներ են այցելում կղզի։ Այս տարվա 7 ամսվա ընթացքում Աղթամար է այցելել տեղացի և արտասահմանից 83 հազար զբոսաշրջիկ, հայտնում է panorama.am-ը:

Վանի մշակույթի և զբոսաշրջության հարցերով զբաղվող բաժնի պետ Մուզաֆեր Աքթուղն ասել է, որ Աղթմարի հուշահամալիրը զբոսաշրջության տեսանկյունից քաղաքի ամենակարևոր պատմական արժեքներից մեկն է: Աղթամարը 2015-ին եկեղեցին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում: Նա նշել է, որ Թանգարանների գլխավոր վարչության հետ քննարկել են, որոշել այս տարի հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում ընդգրկելու համար:

Հոդվածում նշվում է, որ Աղթամար եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ 1-ին թագավորի հրամանով, ճարտարապետը Մանվելն է։

2005-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները տևել են երկու տարի։ Ծախսվել է 4 միլիոն լիր։ Նշվում է, որ վերականգնողական աշխատանքներին մասնագետ-արվեստագետների հետ միասին ընդգրկվել էին նաև հնագետներ և ինժեներ-շինարարներ, այդ թվում նաև Հայաստանից։

Վերանորոգումից հետո եկեղեցին ստացել է Թանգարան-հուշարձանի կարգավճակ։

Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ, իսկ սեպտեմբերի 30-ի գիշերը մինչև հոկտեմբերի 1-ը եկեղեցու վրա դրվել է խաչ: Մինչ այդ Թուրքական կառավարությունը հրաժարվել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, որի պատճառով ողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել։

Armedia.am

 

Aug 13, 2018 10:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ