• Բարեկամություն առանց սահմանների. հայ երիտասարդները կոտրում են Իրանի մասին կարծրատիպերը

Օգոստոսի սկզբին, մի խումբ հայ ուսանող-միջազգայնագետներ, իրանագետներ և պարզապես իրանական պատմության և մշակույթի սիրահարներ, Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուրն էին:

 ԻԻՀ արտաքին գործերի նախարարության կողմից հատուկ կազմակերպված այցի շրջանակներում, <<Կասկադ>> լեզվի կենտրոնի և Հայաստանի Հաֆիզ միության անդամները այցելեցին Զանջան և Արևելյան Ատրպատական /Ադրբեջան/ նահանգները: Ընդունող կողմը պատվիրակության համար ապահովել է« երկու նահանգների պատմամշակութային կոթողների այցելության, իրանական երիտասարդության հետ շփվելու և իրանական մշակույթին ամբողջովին ձուլվելու բոլոր պայմանները: 

Անվտանգ և հարմարավետ ճանապարհորդության նպատակով, Զանջան նահանգի վարչության կողմից տրամադրված անվտանգության և շտապ օգնության մեքենանների, ինչպես նաև Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և տուրիզմի կազմակերպության աշխատակից գիդի ուղեկցությամբ, Հայաստանի պատվիրակները այցելեցին Սելթանիյե քաղաք՝ իր կարևորագույն խորհրդանիշով՝ Օլջայթու իլխանի դամբարանով, հռչակավոր սուֆի Չալաբի-Օղլուի զիարաթ, ինչպես նաև Իրանի ամենամեծ և ամենաերկար քարանձավը՝ Քաթալե-խորը:

Image Caption

 

(Սոլթանիյե դամբարանը)

Սակայն այցի գլխավոր նպատակն էր Իրանի և Հայաստանի երիտասարդության և ուսանողների միջև հորիզոնական հարաբերությունների զարգացումը և Իսլամական Հաբրապետության կրթական և գիտական ներուժի նկատմամբ հայկական կողմի ուշադրության սևեռումը: Համանուն նահանգի վարչական կենտրոն Զանջան քաղաքում, հայ երիտասարդների համար կազմակերպվեց էքսկուրսիա Զենջանի պետական համալսարանում, որը տպավորում է իր չափերով /400 հա հողատարածք/ և բազմակողմանի հնարավորություններով գիտական բոլոր բնագավառներում: Համալսարանը ներառում է 38 բաժին՝ 35 գիտական, 4 հետազոտական, և ունի ավելի քան 10 000 ուսանող:

Image Caption

 

(Զենջանի համալսարան)

Պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացրեց Զանջանի համալսարանի պայմանները օտարերկրյա ուսանողների ընդունելության համար, ծանթացրեց գիտական և կրթական ծրագրերին, ինչպես նաև միջազգային համագործակցության նախագծերին:

Image Caption

 

 

Զանջանի համալսարանը լայնորեն ճանաչված է ամբողջ աշխարհում և տարեկան հարյուրավոր ուսանողներ է ընդունում այլ երկրներից՝ Սիրիայից, Իրաքից, Ադբեջանից և այլն:

Image Caption

 

Կրթական հաստատություններից հայկական հյուրերը այցելեցին նաև Զանջանի պետական տեխնոլոգիական ինստիտուտ, որը պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ և Իրանի հազարավոր քաղաքացիներին  ապահովում է աշխատանքով : Ինստիտուտն ընդունում է նաև օտարերկրյա ուսանողների: Ինստիտուտի ղեկավարությունը ցանկություն է հայտնել իր պատերի ներսում տեսնել նաև ուսանողներ Հայաստանից:

Image Caption

 

 

 

(Զանջանի պետական տեխնոլոգիական ինստիտուտ)

Պատվիրակության անդամների համար նահանգապետի անունից կազմակերպվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցել էր քաղաքական, հասարակական և անվտանգության հարցերով տեղական Քերիմալլա Շաաբանին: Հայ երիտասարդները տարբեր լեզուներով իրենց երախտագիտությունը հայտնեցին նահանգի ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության համար: Նահանգապետի տեղակալը հայ ուսանողներին կոչ  արեց  հանդես գալ որպես Իրանի և Հայաստանի բարեկամության  դեսպաններ, ուսումնասիրել հարևան երկրի մշակույթը, ընկերներին պատմել Իրանի մասին, իրազեկել իրենց հասարակությանը և ներկայացնել Իսլամական Հանրապետության իրական՝ բարեկամասեր, բազմակողմանի և խորաթափանց պատկերը: 

Image Caption

 

 

Երկրորդ քաղաքը, որն այցելեցին հայ պատվիրակները, հարուստ պատմություն ունեցող և կոլորիտով լի Թավրիզն էր: Հայ ուսանողներին Արևելյան Ատրպատական հրավիրած Թավրիզի պետական համալսարանը հյուրերին ընդունեց իր հանրակացարաններում՝ թույլ տալով նրանց սուզվել իրանցի հասակակիցների ուսանողական առօրյայի մեջ:

Թավրիզի համալսարանը հանդիսանում է Իրանի ամենամեծ և հանրաճանաչ համալսարաններից մեկը, որն այդուհանդերձ մնում է մատչելի իր վարձավճարով: Անգամ երկրում առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում կրթության թանկացումից հետո, համալսարանի ղեկավարությունը հրաժարվել է բարձրացնել վարձավճարը, որպեսզի պահպանի իր բոլոր ուսանողներին:

Թավրիզի համալսարանում ուսանում են հարյուրավոր օտարերկրյա ուսանողներ, սակայն այնտեղ չկան Հայաստանի ներկայացուցիչներ: Այդ պատկերը փոփոխելու նպատակով էլ հրավիրվել էին հայկական երիտասարդության ներկայացուցիչները, որպեսզի նրանց ներկայացվեին համալսարանի կողմից տրամադրվող բոլոր հնարավորությունները:  Հարց է ծագում՝ ինչպես կարելի է սովորել Իրանում՝ առանց պարսից լեզվի իմացության: Արտասահմանայն ուսանողների համար կազմակերպվում են պարսկերենի արագ դասընթացներ, որից հետո միայն իրանցի ուսանողների հետ հավասար սկսում է մասնագիտացված ուսուցումը: Թավրիզի համալսարանը ոչնչով չի զիջում արևմտյան հանրահայտ կրթական հաստատություններին ոչ միայն իր բարձրորակ ենթահամակարգով, այլև կրթության նկատմամբ իր մոտեցումներով և ուսանողների հանդեպ հոգատար վերաբերմունքով՝ ապահովելով բոլոր պայմանները հարմարավետ, ակտիվ և առողջ ապրելակերպի համար: 

Image Caption

 

 

(Թավրիզ)

Հայկական կողմից այցի կազմակերպումով զբաղվել է <<Կասկադ>> լեզվի կենտրոնի հիմնադիր և ղեկավար Ժորժ Աբրահամյանը, ով արդեն երկար տարիներ իր բոլոր ջանքերն ուղղում է հայ-իրանական բարեկամության ամրապնդմանը: Պարոն Աբրահամյանը մեզ պատմել է կայացած այցի էության, արդյունքների և հեռանկարների մասին:

- Պարոն Աբրահամյան, ինչպես է ծագել նմանատիպ այցելության գաղափարը, և ով է եղել նախաձեռնողը?

- Գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ ես նկատել եմ, որ մեր ուսանողներն ունեն Իրանի մասին սխալ կամ ոչ լիարժեք պատկերացումներ, իսկ այս երկրով հետաքրքրվողների գիտելիքները ավելի շատ վերաբերում են պատմական, ոչ թե ժամանակակից Իրանին: Երբ ես  ուսանողների հետ խոսում էի Իրանի մասին և դասավանդում պարսկերեն, նկատում էի երկրի հետ կապի բացակայություն, իսկ ունեցած գիտելիքները կրում էին արհեստական բնույթ: Ուսանողներն այնպիսի հարցեր էին տալիս, որ ակնհայտ էր դառնում, որ նրանք պարզապես կտրված են ժամանակակից Իրանի իրողությունից: Ես շատ էի անհանգստանում այդ կապակցությամբ, և  ցանկանում, որ նրանք անպայման տեսնեն այդ երկիրը, հասկանան, թե ինչով է ապրում ժամանակակից Իրանը: Ինձ թվում էր, որ եթե նրանք տեսնեն Իրանը, մեկ կամ մի քանի անգամ, մեր դասընթացները կանցնեն ավելի հետաքրքիր, նրանք ավելի հստակ պատկերացումներ կունենան Իրանի մասին, և ավելի մեծ հետաքրքրությամբ կսովորեն:

Ես միշտ ցավում էի, որ մեր երկիրը իրանական գիտական, կրթական, տնտեսական և այլ ոլորտներում ունեցած ներուժը հավուր պատշաճի չի օգտագործում իր զարգացման համար: Ես որոշել եմ զբաղվել այդ ուղղությամբ և սկսել նման այցերից, ոչ ավանդական, այլ ավելի ազատ և ընկերական մթնոլորտում: Բարեբախտաբար մեզ հաջողվեց դա անել և մեր առաջին այցից, եթե չեմ սխալվում դա Թեհրան և Սպահան տասօրյա այց էր՝ 5 օր Թեհրան, 5 օր Սպահան, մենք վերադարձանք բավականին մեծ փորձով: Սա մեր չորրորդ այցն է, որից հետո ես որոշել եմ, որ այցերը չպիտի սահմանափակվեն տարեկան մեկ անգամով, այլ ավելի հաճախակի լինեն՝ տարեկան երկու-երեք անգամ, որպեսզի մեր ուսանողները և պարսկերեն սովորողները Իրան այցելելու հնարավորություն ունենան:  Այսպիսի այցելությունները թույլ են տալիս ոչ միայն ճիշտ պատկերացում կազմել Իրանի, նրա ժողովրդի, ծեսերի, կենցաղի, հավատալիքների, առօրյա կյանքի մասին, այլև թույլ են տալիս տասնօրյա ժամկետում բարձրացնել լեզվի իմացության մակարդակը: Ես նկատել եմ, որ մեր ուսանողները ինքնուրույն շփվում են իրանցիների հետ: Դա օգնում է ավելի ինտենսիվ և գործնականորեն սովորել լեզուն: Այս այցը շատ բազմակողմանի և բազմաֆունկցիոնալ է, և ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք հասնել մեր նպատակներին:

Դժվար է ասել, թե ով է եղել նախաձեռնողը: Գաղափարը, իհարկե, ծագել է ինձ մոտ, սակայն իրականացնել այն հնարավոր եղավ միայն Իրանի դեսպանատան հետ մեկտեղ, որն անգնահատելի աջակցություն է ցուցաբերել: Հենց դեսպանատունն էր դիմում Իրանի բոլոր պատասխանատու մարմիններին: Նախաձեռնող էր նաև <<Կասկադ>> լեզվի կենտորնը,  դեսպանատունը և անձամբ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադին, ով մեծապես աջակցել է մեզ, ոգևորել և ոգեշնչել բոլորիս, որպեսզի այս այցելությունները կայանան: Նրա համար այս այցերը շատ կարևոր են, և իր խոսքերի մեջ նա միշտ նշում է, որայցերի արդյունքները շատ խորը կլինեն, իսկ այս երիտասարդները, տեսնելով ժամանակակից Իրանը, կդառնան ԻԻՀ դեսպանները Հայաստանում:

-Ինչպես են ընտրվել այցի ուղղությունները? Իչնու հենց Զանջան և Արևելյան Ատրպատական?

-Այցելել Զանջան մեզ խորհուրդ տվեց դեսպանը, քանի որ նահանգն ունի յուրահատուկ բնություն, այն հարուստ է պատմամշակութային կոթողներով, իսկ Թավրիզն ու Ջուլֆան մոտ են Հայաստանին և այնքան հարուստ իրենց պատմական ժառանգությամբ, որ դրանք կարելի է այցելել բազմիցս: Այցը կախված է նաև նրանից, թե որ նահանգը պատրաստակամություն կհայտնի և հնարավորություն կունենա ընդունել մեր ուսանողներին: Այս անգամ Զանջանն արձագանքել է դեսպանի խնդրանքին, և մենք պարզապես ապշած էինք, թե ինչպիսի բարձր մակարդակի ընդունելություն են մեզ ցուցաբերել: Իհարկե, մենք չենք պատրաստվում սահմանափակվել Արևելյան Ադրբեջան նահանգնով, մենք ծրագրում ենք այցելել Իրանի այլ, ավելի հեռավոր նահանգներ, այդ թվում Պարսից ծոց: Մենք նպատակ ունենք լինել Կասպից ծովի ափին և ափամերձ քաղաքներում: Մեզ առաջարկել են այցելել նաև Քուրդիստան նահանգ: Կարծում եմ, մենք ունենք հնարավորություն այցելել բոլոր նահանգները: Վստահ եմ, մեզ կհաջողվնի:

-Ինչ ձեռքբերումներ կարող եք նշել այս այցի ընթացքում և ինչպես եք գնահատում դրանք?

- Կարծում եմ, ինքնին այս այցերն արդեն ձեռքբերում են: Եթե մենք կարողացել ենք կազմակերպել ուսանողական այցեր բարձր մակարդակով, դա նշանակում է, որ մեր ուսանողները և աշակերտները, <<Կասկադ>> լեզվի կենտրոնը և դեսպանատունը միասին ունեն անհրաժեշտ ներուժն այսպիսի կազմակերպվածություն ունեցող այցերի իրականացման համար: Դա, ըստ իս, մեծ հաջողություն է: Մյուս ձեռքբերումը կայանում է նրանում, որ ուսանողները շփվում են իրանական մշակույթի հետ, պարսկերեն լեզվի, քաղաքակրթության: Եվ ամենակարևորը, ամեն մի այցից հետո, ուսանողներն ու պարսից լեզու սովորող աշակերտներն ավելի մեծ հետաքրքրությամբ են շարունակում պարապել: Նրանց համար լեզուն դառնում է ավելի շոշափելի: Դա մեծապես հեշտացնում է իմ գործը որպես ուսուցչի: Բացի դրանից, ուսանողները ժամանակ են գտնում նաև հանգստի համար այնպիսի հինավուրց երկրում, ինչպիսինն է Իրանը: Մենք այցելելել ենք վերոնշյալ քաղաքները, Քանդովան գյուղը, որը աշխարհում երեք ժայռային գյուղերից մեկն է և միակը, որտեղ դեռևս ապրում են մարդիկ՝ 17 ընտանիք:

-Դուք հանդիսանում ենք <<Կասկադ>> լեզվի կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը: Կպատմեք կենտրոնի գործունեության մասին?

- <<Կասկադ>> լեզվի կենտրոնը ստեղծվել է ամիսներ առաջ: Այստեղ սովորում են ինչպես հայ, այնպես էլ իրանցի աշակերտներ, ովքեր համապատասխանաբար սովորում են պարսկերեն և   հայերեն: Ստեղծելով այս կենտրոնը՝ ես չեմ ցանկացել մրցակցություն ստեղծել պետական կրթական հաստատությունների հետ, որտեղ պարսկերեն են սովորում, այլ ցանկացել եմ օգնել նրանց: Ես նկատել եմ, որ ուսանողների գիտելիքները պարսից լեզվի և գրականության մասով, և ընդհանրապես իրանագիտության ոլորտում, բավարար չեն: Այդ պատճառով որոշել եմ նման կենտրոն հիմնել նրանց համար, ովքեր ցանկանում են Իրանի մասին ավելի խոր, բազմակողմանի և համապարփակ գիտելիքներ ձեռք բերել: Մենք արդեն բավական թվով աշակերտներ ունենք: Սակայն պարապում ենք ոչ միայն դասարանում: Իրան կատարվող մեր այցերը հանդիսանում են ուսուցման գործընթացի չափազանց կարևոր մասը: Իրանցիների համար մենք կազմակերպում ենք շրջագայություններ Հայաստանում: Նշեմ, որ մենք հանդիպումներ և համատեղ ժամանց ենք կազմակերպում լսարանից դուրս: Վերջին անգամ մենք հավաքվել ենք Դվին գյուղում: Հայ եվ իրանցի ուսանողները շփվել են իրար հետ, փորձել են միմյանց խոհանոցը: Այս ամենը հեշտացնում է լեզվի ուսուցանումը:

-Ձեր կարծիքով՝ ինչու է հայ-իրանական բարեկամությունն այդքան կարևոր երկուստեք?

-Բոլոր երկրենրը կարեվորում են հարաբերություններն իրար հետ, հատկապես եթե դրանք հարևան երկրներ են: Բազմիցս նշվել է, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի Իրանը Հայաստանի համար՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը: Իրանը դարպաս է հանդիսանում դեպի Պպարսից ծոց, ազատ ջրեր, դեպի Արևելք: Բացի դրանից, Իրանը հսկայական տնտեսական ներուժ ունի, որը Հայաստանը տարբեր պատճառներով չի կարողացել լիարժեք օգտագործել: Իրանը 85-միլիոնանոց շուկա է, ունի հսկայան տարածք: Այն կարող է լինել տուրիստական կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանը նույնպես կարևոր է Իրանի համար: GSP+ համակարգի շնորհիվ Իրանը կարող է իր ապրանքները Եվրոպա արտահանել Հայաստանի միջնորդությամբ: Բացի դրանից, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և այլն: Բազմիցս խոսվել է համատեղ ընկերությունների ստեղծման մասին: Կարող են ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկվել այս ուղղությամբ: Երկու երկրների միջև բարեկամական հարաբերություննեն ունեն դարավոր պատմություն, մենք կապված ենք բազում թելերով, և անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել համագործակությանը և ավելի հստակ քայլեր կատարել այս հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ուղղությամբ:

-Ինչպիսի նոր նախագծեր ենք ծրագրրում Ձեր աշակերտների հետ? Կլինեն նոր այցելություններ?

- Ինչ վերաբերում է մեր ապագա ծրագրերին, մենք հիմա պլանավորում ենք մեր հաջորդ այցելությունը՝ Սպահան  և Շիրազ՝ Իրանի երկու կարևորագւյն մշակութային կենտրոններ: Այս երկու քաղաքները մեծ նշանակություն ունեն հայերի համար, քանի որ երկուսում էլ կան հայկական համայնքներ: Սպահանի համայնքը հատկապես ակտիվ է: Այնտեղ գործում է 13 հայկական եկեղեցի, եվս 12-ը չգործող են: Այս պահին չեմ կարող ժամկետներ նշել, դա կախված է որոշակի հանգամանքներից, բայց մենք աշխատում են այդ ուղղությամբ: Այսօր առաջարկություններ են հնչում <<Կասկադ>> լեզվի կենտրոնում դասախոսություններ կազմակերպել իրանական փիլիսոփայության, պոեզիայի, պատմության, հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Մենք նախատեսում են կլոր սեղաններ  և գիտաժողովներ կազմակերպել այդ թեմաներով: Անպայման կհրավիրենք մասնագետներ Իրանից: Ես կցանկանայի, որ նման միջոցառումներ կազմակերպվեին կենտորնի պատերից դուրս՝ Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում, որպեսզի ավելի հետաքրքիր անցնեին: Մեկ այլ կարևոր նախագիծ պետք է լինի իրանական ֆիլմերի հայերեն կրկնօրինակումը: Արդեն սեպտեմբերին Երևան կժամանի բարձրորակ մասնագետների խումբ Իրանից՝ մեր աշակերտների օգնությամբ այս նախագծի իրագործման համար: Նրանք մաստեր-կլասսներ կանցկացնեն ուսանողների համար, նրանց կծանոթացնեն կրկնօրինակման և ձայնագրման արվեստին: Դա կօգնի հայ հանդիսատեսին գնահատել իրանական կինոարվեստը,հասկանալ, թե ինչու է այն այդքան սիրված ամբողջ աշխարհում: Ուզում եմ նշել, որ այս այցելությունն Իրան ոգևորել է ինձ նոր նախագծեր, ծրագրեր իրականացնելու, որպեսզի ուսանողները ավելի արդյունավետ սովորեն պարսից լզուն և ուսումնասիրեն իրանական մշակույթը:

Նյութը եվ նկարներն՝ Իդա Սարգսյանի

 

 

Aug 18, 2018 10:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ