Կրեմլում Փաշինյանը կոչ է արել ակտիվացնել Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչեւ վերջ չի օգտագործված, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրն է, իսկապես, բացել այն ներուժը, որը կա մեր հարաբերություններում: Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք, բայց ես կարծում եմ, որ դրա վրա պետք չի կանգ առնել:

Հատկապես մենք մեծ ներուժ ունենք եւ քաղաքական հարաբերություններում, եւ տնտեսական, եւ ռազմատեխնիկական համագործակցության, եւ հումանիտար կապերի»,-ասել է Փաշինյանը:

News.am

 

Sep 08, 2018 23:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ