• Երևանում Իրանի դեսպանը ծանոթացավ իրանցի առևտրականների խնդիրներին

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը երկուշաբթի օրն այցելելով «Արմենիա էքսպո- 2018» ցուցահանդես հանդիպեց ցուցահանդեսին մասնակցած իրանցի առևտրականներին և ծանոթացավ նրանց դիմագրաված խնդիրներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մեր երկրի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, որ ցուցահանդես էր այցելել Հայաստանի կառավարության հրավերով, այցելեց սննդամթերքի, ծորակների ու շինանյութերի, հատակի արդիական ծածկույթների ու հարդարման բնագավառներում հիշյալ ցուցահանդեսին մասնակցած իրանական 10 ընկերությունների տաղավարները:

Նա ծանոթանալով տաղավարների պատասխանատուներին ու մասնակցող ընկերությունների տնօրեններին նրանց տեղեկացրեց Հայաստանի շուկայում ներկա գտնվելու և մարկետինգի ձևերի մասին: 

«Արմենիա էքսպո- 2018» ցուցահանդեսին մասնակցում են  ավելի քան 150 ներքին ու արտասահմանյան ընկերություններ: Ցուցահանդեսի բացումը կատարվեց ուրբաթ  օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:

Ցուցահանդեսում հայկական ու միջազգային ընկերությունները ներկայացրել են սննդամթերքի, գյուղմթերքի, շինանյութերի և տնային հարդարանքի ոլորտում իրենց վերջին արտադրանքներն ու ծառայությունները:

Sep 11, 2018 00:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ