• Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-13-ը  աշխատանքային այցով կմեկնի Ժնև:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, սեպտեմբերի 13-ին նախարարը բացման խոսքով հանդես կգա  Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։

Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Պիտակ

Sep 12, 2018 12:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ