• Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին

Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսպիսի իրավիճակներում մեր գործողությունների մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ներն ու դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- նշեց Բալայանը:

«Ադրբեջանը մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

zham.am/

Պիտակ

Sep 12, 2018 12:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ