• ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին

ՉԺՀ ԱԳՆ հրավերով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը սեպտեմբերի 13-17-ը կայցելի Պեկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով»,- նշեց Բալայանը:

Պապիկյանը կայցելի  նաև Շանհայ, որտեղ հանդիպում կունենա տեղի իշխանությունների հետ:

Armenpress.am

 

Պիտակ

Sep 12, 2018 12:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ