• Վարչապետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնեց

Ես քանիցս հայտարարել եմ այն մասին, որ ինձ լիազորված եմ համարում բանակցություններ վարել Հայաստանի անունից, քանի որ Հանրապետության վարչապետն եմ:

Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան մեղադրել է խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանը՝ կապված իր այն դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի:

Փաշինյանը նշեց, որ իրեն լիազորված չի համարում բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի  անունից, քանի որ ԼՂ-ի  նախագահը կամ վարչապետը չէ:

«Շատ կարեւոր է արձանագրումը, որ Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորմանը, քանի որ իրենք ունեն սեփական իշխանություն, իրենց կառավարությունը, սեփական ընտրություններ, Ազգային ժողով եւ նախագահ, որը եւ լիազորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից»,- պարզաբանեց վարչապետը:

Միաժամանակ, նա ներկաներին խնդրեց ուշադրություն դարձնել, որ իր խոսքում ոչ մի սենսացիոն բան չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների համանախագահների հայտարարություններում նշվում է Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը եւ անհրաժեշտությունը:

Փաշինյանի կարծիքով՝ եթե բանակցային գործընթացը վարվում է միայն հանուն ինքնին բանակցությունների փաստի, ապա անիմաստ է դառնում: Ես վերստին կրկնեմ, որ ԼՂ-ն պետք է բանակցային գործընթացի կողմ լինի:

«Ընդհանրապես, իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանկացային գործընթացին ավելի շատ խանգարում է ադրբեջանական կողմի ռազմատենչ տրամադրվածությունը եւ նրա ոչ կառուցողական գործունեությունը, Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը»,- ասաց Վարչապետը:

Սակայն նա կրկին հայտնեց ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու հայկական կողմի պատրաստակամության մասին:

News.am

 

Sep 12, 2018 19:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ