• Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ: Այդ մասին գրել է azertag.az պարբերականը:

«Արդեն առաջին անգամ չէ, որ Հայաստանի վարչապետը ոչ տեղին և անհեթեթ հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Նախևառաջ դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը պատահական անձ է և միջազգային քաղաքականության մասին պատկերացում չունի: Փաշինյանը պարբերաբար քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ: Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի շարունակվի: Դրա ապացույցն է Սարգսյանի բռնապետության անկումը: Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի վարչակազմի անկումն Ադրբեջանին ձեռնտու չէ: Հայաստանում որքան ավելի երկար շարունակվի Փաշինյանի բռնապետությունը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը:

Հասիմովը նաև նշել է, որ «Փաշինյանի նոր բռնապետական վարչակարգը Հայաստանը մղում է դեպի անդունդը»: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահի որդի Հեյդար Ալիևը զորակոչվել է Ադրբեջանի ամենամարտունակ զորամասերից մեկը:

Իր հայտարարության վերջում էլ Ազեր Հասիմովը սպառնացել է, որ եթե Փաշինյանը ցանկանում է շարունակել մնալ իր աթոռին, ապա իրենք խորհուրդ են տալիս նրան քիթը չմտցնել Ադրբեջանի ներքին գործերի մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 16-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիևի որդին նույնպես ծառայի առաջնագծում, ինչպես իր որդին:

operativ.am/

Պիտակ

Sep 18, 2018 11:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ