• ԼՂ-ի նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Ղարաբաղի  հյուսիսային սահմանագիծ

ԼՂ-ի նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Ղարաբաղի հյուսիսային սահմանագիծ:

ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ-ի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԼՂ-ի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Armenpress.am

 

Պիտակ

Sep 18, 2018 20:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ