• ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով «Արմենալ» գործարանի հզորությունը կրճատվել է

ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով UC Rusal փայլաթիթեղ արտադրող գործարանը («Արմենալ») Հայաստանում սկսել է կրճատել հզորությունները։

UC Rusal փայլաթիթեղ արտադրող գործարանը («Արմենալ») Հայաստանում սկսել է կրճատել հզորությունները, եւ աշխատակիցներին փոխադրել մասնավոր աշխատանքի։ Սրա պատճառը արտադրանքի պահանջարկի նվազումն է՝ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով՝ տեղեկացնում է РБК-ն՝ վկայակոչելով գործարանի ներկայացուցչին։  

Ապրիլի 6-ին Վաշինգթոնը Չինաստանի սահմաններից դուրս փայլաթիթեղ արտադրող UC Rusal ամենախոշոր գործարանը եւ նրա սեփականատեր Օլեգ Դերիպասկուին ներառել էր պատժամիջոցների սահմանման SDN ցուցակում։ Ամերիկյան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց խստիվ արգելված է ցուցակում ընդգրկվածների հետ որեւէ գործարք, այլապես իրենք էլ կարող են հայտնվել երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ։

Sep 19, 2018 01:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ