• Հայաստանից ՀԱՊԿ որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը նշեց, որ Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Սիդորովը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման»,-ասաց Սիդորովը:

zham.am/

 

Պիտակ

Sep 20, 2018 16:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ