• Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու, Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը, գրում է թուրքական haberler.com կայքը։

«Քանի դեռ ես Թուրքիայի խորհրդրաանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն եմ՝ հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն լինի», - ասել է պաշտոնյան։Նա նաև հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ քանի դեռ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ՝ Թուրքիան երբևէ չի բացի Հայաստանի հետ սահմանը։

tert.am/

Պիտակ

Sep 20, 2018 18:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ