• Ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը. ԱԳՆ մամլո խոսնակ

Հստակ է, որ ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը, այլ որոշելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս:

«Կարծում եմ՝ Ալիևն ինքն արդեն քաջ գիտակցում է նախագահ դառնալուց ի վեր՝ 2003 թվականից, որ ինքը շատ քիչ ձայն ու ասելիք ունի, թե Արցախը ինչ կարգավիճակ է ունենալու, և նմանատիպ հայտարարությունները մենք լսում ենք արդեն մեկ տասնյակ տարուց ավելի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որի մասին խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, ապա Տիգրան Բալայանը նշեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, և այդ դիքրորոշումից շեղում չի լինելու:

operativ.am

Պիտակ

Sep 21, 2018 18:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ