• ՌԴ ՊետԴումայի հանձնաժողովի նախագահն անհնար է համարում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավոր չէ, կարծում է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Անձամբ ես ողջունում եմ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Բայց դա գործնականում անհնար է, քանի որ փաստաթղթերի փոփոխություն է պահանջում։ Անդամակցության վերաբերյալ որոշումը կայացվում է կոնսենսուսի սկզբունքով։ Սակայն Հայաստանը կկասեցնի այդ որոշումը»,- ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Բաքվում ասուլիսի ժամանակ ասել է Կալաշնիկովը։

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանում ռուս-ադրբեջանական բարեկամական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակացության հարցը կարող է քննարկվել։

armedia.am/

Պիտակ

Sep 22, 2018 14:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ