• Հայաստանը նպատակաուղղված շարունակելու է հարաբերություններն Իրանի հետ

Հայաստանը նպատակաուղղված շարունակելու է հարաբերություններն Իրանի հետ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

«Մեր հարևան Իրանի հետ հարաբերությունները կայուն են, մենք ունենք հարաբերությունների բավական զարգացած և հարուստ օրակարգ: Մեր արտաքին քաղաքականության շարունակականությունն արտահայտված է կառավարության ծրագրում, և Իրանն արտաքին քաղաքականության մեր գերակայությունների շարքում է՝ որպես հարևան պետություն, որպես բարեկամ պետություն, որի հետ մենք ունենք բազմադարյա պատմություն և բավական հարուստ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ օրակարգեր: Մենք նպատակաուղղված շարունակելու ենք մեր հարաբերությունները Իրանի հետ: Անշուշտ, մենք չափազանց զգայուն ենք այն բոլոր զարգացումների հանդեպ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին և մասնավորապես Իրանին: Դա եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Այդ առումով աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, որպեսզի առաջին հերթին կարողանանք ապահովագրված պահել մեր ազգային շահերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ԱԳ նախարարը:

Armenpress.am                                

 

 

 

Պիտակ

Sep 22, 2018 22:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ