• Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը նման կարծիք է հայտնել «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ  օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

 Armenpress.am

 

Պիտակ

Sep 24, 2018 08:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ