• «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ 2020 թվականին. եվրակոմիսար

Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հաջորդ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ 2020 թվականին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում վեց երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման արդյունքները: «Ամենից հավանական Է, որ այն տեղի կունենա 2020 թվականին: Բայց մենք դեռեւս քննարկում ենք դա»,- ասել Է Հանը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել Է, որ եկող տարի ԵՄ-ն եւ «արեւելյան գործընկերները» Բրյուսելում նշելու են ծրագրի տասնամյակը: «Դա լավ հնարավորություն Էր հավաստելու մեր հանձնառությունը եւ նախապատրաստվելու տասնամյա տարեդարձին 2019 թվականին, ինչպես նաեւ ամփոփելու «մինչեւ 2020 թվականը 20 առաջադրանքի» իրականացման արդյունքները»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Armenpress.am

 

 

 

Պիտակ

Oct 16, 2018 10:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ