• Սաջադի. Տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքն է

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ, դեսպան Սաջադին, անդրադառնալով Գիլան նահանգ կատարած Սարգսյանի հաջող ուղևորությանը, կոչ է արել այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ գործադրել : Նա կարևորել է երկու երկրների միջև նահանգային, հատկապես Իրանի Գիլան և Հայաստանի Արարատի մարզերի միջև  համագործակցության ընդլայնումը, որպես երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք:

Արարատի նահանգապետ Գարիկ Սարգսյանը ողջունել է  նահանգային համագործակցության զարգացումը: Այցի ընթացքում նա Գիլանի նահանգապետին հրավիրել  է այցելել Ազատ առեւտրի գոտու տարածք և իր պատրաստակամությունը հայտնել կայացած համաձայնույունների գործադրման ուղղությամբ:

Oct 17, 2018 17:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ