• Չինաստանում գործարկել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում Է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, բացման արարողությունը տեղի Է ունեցել Չժուհայում՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ու եւս շուրջ 700 հյուրերի մասնակցությամբ: Պողպատե կամրջի քաշը գերազանցում Է 400 հազար տոննան: Այն պետք Է ծառայի մինչեւ 120 տարի եւ նախատեսված Է դիմանալու ժամում 300 կիլոմետրից ավելի արգությամբ քամով ուժեղագույն թայֆունի եւ 8 մագնիտուդով երկրաշարժի:

Նախնական հաշվարկներով՝ 2030 թվականին կամրջով օրական կանցնեն ավելի քան 29 հազար փոխադրամիջոց եւ 120 հազարից ավելի ուղեւոր: Սպասվում Է, որ այն զգալի չափով կնպաստի Մարգարտի գետի գետաբերանի տնտեսական գոտու երեք կարեւորագույն քաղաքների տնտեսական ինտեգրացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջությանը Հոնկոնգում եւ Մակաոյում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

 

Պիտակ

Oct 23, 2018 10:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ