Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ աբանի 13-ն Իրանում ԱՄՆ-ի լրտեսության որջի գրավման օրն է և համաշխարհային կայսերապաշտության դեմ Իրանի ժողովրդի պայքարի խորհրդանիշը: Նա հավելել է, որ աշխարհն ԱՄՆ-ի անկման ականատեսն է լինում:

Կիրակի օրը, Թեհրանում աբանի 13-ի առիթով կայացած միջոցառման ժամանակ, բրիգադային գեներալ Մոհամմեդ Ալի Ջաաֆարին ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների արդյունավետ չլինելը  վկայում է ԱՄՆ-ի պարագլուխների փեւչ հզորության մասին»:

Նշելով, որ իսլամական հեղփոխության 40-ամյա պատմությունն Իրանում ու տարածաշրջանում ԱՄՆ-ի ձախողումների մասին է վկայում, գեներալ Ջաաֆարին ասել է.«Իրանի ժողովրդի դիմադրությամբ, ԱՄՆ-ը ձախողելու է Իրանի դեմ տնտեսական պատերազմում»:

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը նշել է, որ եթե չլիներ 1979 թ. նոյեմբերի 4-ի Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական շարժումն, այսօր  ԱՄՆ-ի կայսերապաշտության և տիրակալական համակարգի դեմ պայքար չէր մղվի աշխարհում:

2018թ. նոյեմբերի 4-ին՝ իրանական աբանի 13-ին, Իրանում նշվում է «համաշխարհային կայսերապաշտության դեմ պայքարի» օրը:

«Համաշխարհային կայսերապաշտության դեմ պայքարի» օրը Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում քայլերթներ են կայացել ժողովրդի, ուսանողների ու պաշտոնատարների մասնակցությամբ:

Պիտակ

Nov 04, 2018 17:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ