ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պարծանքով հաղթահարելու է ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի տնտեսության եւ ֆինանսների նախարարության պաշտոնյաների  տնօրենների հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով , որ պետք է ամերիկացիներին հասկացնել, որ նրանք չեն  կարող սպառնալիքների լեզվով խոսել Իրանի մեծ ժողոդրդի հետ ընդգծել է. «Ամերիկացիները պետք է պատժվեն, եւ նրանք չեն կարող  բռնությամբ դիմակայել Իրանի ժողովրդին»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ ամերիկացիները փորձում են ուղղակի ճնշել ժողովրդին, ընկերություններին եւ այլ կառավարություններին, եւ նրանք պետք է իմանան, որ դա ոչ միայն Իրանին է զայրացնում, այլեւ եվրոպական կառավարությունները եւ ընկերությունները զայրացած են ԱՄՆ-ի քաղաքականությունից:

Հասան Ռոհանին ընդգծել է, որ  ԱՄՆ-ի պատմությունը նման անօրինականություն չի տեսել:

ԻԻՀ Նախագահը հավելել է, որ Նյու Յորքի  եղած ժամանակաշրջանում աշխարհի  չորս խոշոր երկրների ղեկավարները միջնորդում էին հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Իրանը ոչ մի խնդրի չունի խոսելու համար, պայմանով, որ մյուս կողմը կատարի իր պարտականությունները:

Ռոհանին անդրադառնալով, որ ամերիկացիները ավելի են մեկուսացել աշխարհում ասել է.«Այսօր, եթե Միացյալ Նահանգները չկատարի իր պարտավորությունները, ամբողջ Եվրամիությունը կկանգնի դրա դեմ»:

Իրանի բանկային, ֆինանսական, առեւտրի եւ նավթային խայտառակ պատժամիջոցները կսկսվեն այսօր  նոյեմբերի 5-ին:

Պիտակ

Nov 05, 2018 12:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ