• ԱՄՆ-ն պետք է քննադատվի՝ մարդկության դեմ ոճրագործություն իրականացնելու համար. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի կրկնակի պատժամիջոցների գործադրմանը, «Թուիթեր»-ում գրել է. «ԱՄՆ-ն պետք է քննադատվի՝ մարդկության դեմ ոճրագործություն իրականացնելու համար»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ առավոտյան կատարած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին է մեղավոր համարում Վաշինգտոնի անօրինական այն պատժամիջոցների հետևանքների համար, որոնք Իրանի ժողովրդին թույլ չեն տալիս սննդամթերք ու դեղորայք ապահովելու համար հասանելիություն ունենալ բանկային ծառայություններին»:

«Իրանի կառավարությունն այս ամենը կհայթայթի իր ժողովրդի համար, սակայն ԱՄՆ-ն այս ոճրագործության պատճառով պիտի քննադատվի»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իրանի նավթային ու բանկային բաժինների ու առևտրաշրջանառության վրա տարածվող ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը գործադրման հանձնվեց նոյեմբերի 5-ին: Այդ պատժամիջոցներն ուղղակիորեն թիրախ են դարձնում Իրանի ժողովրդին:

Զարիֆը հինգշաբթի գիշեր «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ հակադարձելով Պոպմեոյին, ով Իրանին Եմենի ավերածությունների պատասխանատուն, իսկ սաուդցիներին Եմենին միլիոնավոր դոլար հումանիտար օժանդակությունների հեղինակ էր ներկայացրել, նշել է. «Գիտեք ինչ պրն. Պոմպեո: Ընդհանրապես եմենցիները ձեր դահիճ ծառաներին, ովքեր դպրոցների ավտոբուսները ռմբակոծելու համար միլիարդավոր դոլարներ են ծախսում, պիտի թույլատրեին ոչնչացնել իրենց: Արդյոք ամոթ չունեք»: 

Պիտակ

Nov 09, 2018 10:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ