• Իրանի ժողովուրդը միասնական է ԱՄՆ-ի ճնշումների  դիմաց. Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է. «Չնայած որոշ բարդությունների, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով են առաջացել, Իրանի ժողովուրդը միասնական կերպով ընդդիմանում է ԱՄՆ-ի ճնշումների»:

Սեյեդ Քյամալ Խառազին, Վիեննայում Ավստրիայի  քաղաքական էլիտայի ու գործիչների  հետ նիստի  ժամանակ վերլուծելով Իրանի ու Եվրոպայի հարաբերություններն ու տարածաշրջանի հարցերն, ընդգծել է. «Նկատի առնելով ներքին ռեսուրսներն ու հնարավորությունները, նաև բարեկամ երկրների օժանդակություններն ու  եվրոպական մեխանիզմը հաղթահարելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու բարդություններին»:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի  նախագահը նաև պատասխանեց Սիրիայի, Իրաքի ու Եմենի հարցերի, Իրանի ու Եվրոպայի միջև հարաբերությունների, նաև Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության և այս իրադարձությունների հանդեպ Իրանի կառավարության դիրքորոշման կապակցությամբ ներկաների, այդ թվում Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի, պաշտպանության նախարարի, Ավստրիայի ու Եվրոպայի խորհրդարանների որոշ պատգամավորների և Ավստրիայի քաղաքական ու միջազգային հարցերի հետազոտության հաստատությունների նախագահների հարցումներին:

Պիտակ

Nov 09, 2018 17:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ