• Էրաղչի.«Մենք թույլ չենք տա Մայքի Պոմպեոյի ու նրա համախոհների հրահրումներն ազդեն մեզ վրա»

Նշելով ,որ ամերիկացիները քաջ գիտեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը(ՀԳՀԾ) շարունակում է մնալ Իրանի օգտին, այս երկրի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Իրանն իր բանականությամբ է առաջնորդվել և երբեք չի ազդվելու ԱՄՆ պետքարտուղարի ու նրա համախոհների հրահրումներից»:

Սեյյեդ Աբաս Էրաղչին ասել է.«Ներկայումս միջուկային ոլորտում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին նախորդած շրջանից ավելի լավ պայմաններ ունենք: Այս տարիներին Իրանի հետազոտության ու զարգացման բաժինը զգալի առաջընթաց է արձանագրել: Եթե մենք ՀԳՀԾ-ին նախորդած ժամանակաշրջանում աշխատում էինք IR1 մեքենաների վրա, այսօր աշխատում ենք IR8 մեքենաների վրա,որը շատ զարգացած սերունդ է և նախորդ շրջանի մեքենաների համեմատությամբ 20 անգամ ավելի հզոր է»:

Նա նշել է.«Մենք հնարավորություն ունենք վերադառնալ միջուկային համաձայնագրին նախորդած ժամանակաշրջանի միջուկային գործունեության, ինչը պայմանավորված է քաղաքական կամքով: Եթե հասնենք այն եզրակացության որ երկրի շահերը պարտավորությունների չկատարման մեջ տեսնենք , վայրկյան անգամ չենք հապաղելու»:

Էրաղչին հավելել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում եվրոպական երկրների քաղաքական կամքը պարզ ու  հստակ է: Սա աննախադեպ է: Քանի որ չի եղել մի դեպք, որ Եվրոպան որպես Վաշինգտոնի ամենամոտ դաշնակից  նման քայլեր կատարած լինի կամ  որևէ երկրի, հատկապես Իրանին օգնած լինի ԱՄՆ-ի  շրջափակումներին դիմակայելու համար»:

Պիտակ

Nov 09, 2018 17:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ