• Զարիֆ.«ԱՄՆ-ի այսպես կոչված  ահաբեկչության դեմ պայքարը ավելի քան 500 հազար մարդու կյանք է խլել»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը գրել է.«ԱՄՆ-ի այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարը ավելի քան 500 հազար մարդու կյանք է խլել»:

Ուրբաթ օրը Twitter-ի իր էջում Մոհամմադ Ջավադ Զարիֆը հստակեցրել է.«Միայն 2016 թվականից ի վեր, այսպես կոչված ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարը խլել է 110 հազար մարդու կյանք»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«ԱՄՆ-ի քայլերի արդյունքում ավերածություններ են եղել  Իրաքում, Սիրիայում , Լիբիայում ու Եմենում և ձևավորվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ու  Ալ-Ղաիդային կապված բազմաթիվ խմբեր»:

«ԱՄՆ-ի այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարը ծանր  ծախսեր է պարտադրել ամերիկացի հարկատուներին, սպանվել է յոթ հազար ամերիկացի, իսկ ծախսված գումարը կազմել է ավելի քան հինգ տրիլիոն 600 միլիարդ դոլար». Twitter- ի իր էջում գրել է Զարիֆը: 

Պիտակ

Nov 09, 2018 18:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ