• Աշխարհի կուպրի 7 տոկոսն արտադրվում է Իրանում

Իրանի «Փասարգադ» նավթի ընկերության զարգացման ու հետազոտության հարցերով տնօրենն ասել է. «Աշխարհի կուպրի շուրջ 7 տոկոսն արտադրվում է Իրանում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի «Փասարգադ» նավթի ընկերության զարգացման ու հետազոտության հարցերով տնօրեն Մոհամմեդ Ռահին կիրակի օրը Կուպրի և ասֆալտի ազգային առաջին համաժողովում հայտարարել է. «Աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 115 միլիոն տոննա կուպր, որի շուրջ 6 միլիոն տոննան բաժին է հասնում Իրանին»:

«Իրանում արտադրված տարեկան 6 միլիոն տոննա կուպրից 4 միլիոն տոննան արտահանվում և մնացյալ հատկացվում է ներքին սպառման»,-հայտարարել է Ռահին:

Պիտակ

Nov 12, 2018 08:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ