• Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Սաուդյան ռեժիմի սպանության նախագծերին

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է իրանցի պաշտոնյաներին սպանելու սաուդցիների ջանքերի կապակցությամբ հրապարակված լուրերը:

Կատարում լույս տեսնող «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հաստատել է իրանցի պաշտոնյաներին սպանելու սաուդյան նախագծերի վերաբերյալ ամերիկյան New York Times  թերթի  տեղեկատվությունը: «Իրանն ավելի վաղ տեղյակ է եղել այդ մասին». հայտարարել է Զարիֆը:

Նա հավելել է.«Սաուդյան Արաբիան պաշտոնապես հայտարարել է, որ պատերազմը ներքաշելու է Իրան: Այնուհետև Իսլամական հանրապետությունը հատկապես արևելյան սահմանային հատվածում հայտնվեց  զինված ու ահաբեկչական խմբավորումների գործողությունների առջև»:

Զարիֆը հույս է հայտնել, որ աշխարհի ժողովուրդներն իրենց աչքերը կբացեն Արաբիայի արածների վրա, որոնց թվում են Կատարի շրջափակումը, Եմենի ռմբակոծումը, Լիբանանի վարչապետի բանտարկումը և Ջամալ Խաշեղջիի սպանությունը:

Զարիֆը նշել է.«Պաղեստինի նկատմամբ Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը պարզ ու հստակ է»:

Նա դեմ հանդես եկավ Սիոնիստական ռեժիմի հետ արաբների հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին: 

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ շրջափակումների նոր փուլին, Իրանի ԱԳ նախարարը  հավելել է.«Շրջափակումները թիրախավորել են Իրանի ժողովրդին և տնտեսական ազդեցություն են ունենալու , բայց դրանք Իրանի քաղաքականության վրա չեն կարող ազդել»:

 

Nov 13, 2018 16:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ