Իրանի Օմիդ գործարարական հիմնադրամի վարչության նախագահն ասել է. «Իրանում տարեկան արտադրվում է 400 տոննա ձեռագործ գորգ, որի ավելի քան 80 տոկոսն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Օմիդ գործարարական հիմնադրամի վարչության նախագահ Ալի Ռաբիին երեքշաբթի օրն Իրանի հարավում գտնվող Չաբահարում գումարված Իրանի ձեռագործ գորգի արդյունաբերության համաժողովում հայտարարել է. «Իրանի ձեռագործ գորգը լավ դիրք է զբաղեցնում և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ  զբաղվում են գորգագործությամբ»:

«Իրանական գորգը կարող է իրանական մշակույթը ծանոթացնել աշխարհին»,-հավելել է Ռաբիին:

Իրանի ձեռագործ գորգի երկօրյա համաժողովն ընթանում է Իրանի հարավում գտնվող Չաբահարում:

Պիտակ

Nov 14, 2018 11:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ