• Իրանը պատրաստակամություն է հայտնել միջազգային տիեզերական նախագծերին մասնակցելու համար

Իրանի տիեզերային կազմակերպության տնօրենն ասել է.«ԻԻՀ ընդառաջում է բոլոր ոլորտներում, այդ թվում տիեզերային արդյունաբերության ոլորտում տարածաշրջանային ու միջազգային համագործակցություն ծավալելը»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Պեկինում անցկացվող Ասիա-Օվկիանիա տիեզերային համագործակցության կազմակերպության (APSCO) 12-րդ նստաշրջանում Մորթեզա Բառարին հայտարարել է, որ տարածաշրջանային ու միջազգային գործարարները, ձեռներեցներն ու մասնավոր ու ոչ-մասնավոր ձեռնարկատերերը կարող են Իրանի հետ համագործակցել տիեզերական համատեղ նախագծերի իրագործման ոլորտում:

Բառարին նշել է, որ առևտրային համատեղ կենտրոնների ստեղծումը, APSCO-ի կազմակերպության անդամ պետությունների հնարավորություններից օգտվելով տիեզերական ծրագրի կատարելագործումը, տիեզերական տեխնոլոգիայի ոլորտում բազմակողմանի համատեղ նեդրումներ կատարելը և գիտահեն ընկերությունների ծառայությունների արտահանումը հովանավորելը այն նախագծերն են որնց իրագործման ուղղությամբ Իրանը ցանկանում է համագործակցել:

Ասիա-Օվկիանիա տիեզերային համագործակցության կազմակերպության (APSCO) ղեկավարների խորհրդի 12-րդ նստաշրջանը ութ պետությունների, այդ թվում ԻԻՀ մասնակցությամբ կայացել է Պեկինում:

 

Պիտակ

Nov 14, 2018 18:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ