• Իրանի պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար.«Առևանգված իրանցի սահմանապահներից 5-ը ազատ են արձակվել»

Անդրադառնալով Ջեյշ Ալ-Զոլմ ահաբեկչական խմբի կողմից առևանգված իրանցի սահմանապահների ճակատագրին, Իրանի պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Առևանգված իրանցի սահմանապահներից 5-ը ազատ են արձակվել և այժ հանձնվել են Պակիստանի կառավարությանը»:

Ընթացիկ տավա հոկտեմբերի 15-ին սահմանային զրո կետում՝ Միրջավե շրջանում իրանցի սահմանապահ 12 զինծառայողներ առևանգվել էին հակահեղափոխական ու ահաբեկչական խմբերի կողմից և փոխադրվել էին Պակիստանի տարածք»:

Հինգշաբթի օրը, «Ղազվին քաղաքի 3000 նահատանկերը» համաժողովի վերջին օրը, լրատվամիջոցների հետ մամլո համատեղ ասուլիսում, բրիգադային գեներալ Մոհամմեդ Ալի Ջաաֆարին հավելել է.«Իրանցի բոլոր սահմանապահների ազատ արձակման համար ժամանակ է հարկավոր, մտահոգվելու կարիք չկա»:

Անդրադառնալով սպառնալիքներին ու Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի քայլերին Իրանի պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի դեմ տարածաշրջանի երկրների քայլերին տրվող պատասխանների մեծ մասը ոչ հրապարակային և ոչ լրատվական բայց իհարկե ցավոտ են լինելու»:

Nov 15, 2018 16:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ