• ԱՄՆ-ն մարտահրավեր է նետել եվրոպացիների ազգային ինքնիշխանությանը. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ԱՄՆ-ն դոլարի միջոցով գործնականում մարտահրավեր է նետել եվրոպական պետությունների ազգային ինքնիշխանությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին հինգշաբթի երեկոյան Հռոմում Իտալիայի ԱԳ փոխնախարար Էլիզաբեթա Բլունիի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Դոլարը վերածվել է զենքի, որի օգնությամբ ԱՄՆ-ն իր անօրինական ցանկություններն է թելադրում իր եվրոպացի գործընկերներին և գործնականում մարտահրավեր է նետել եվրոպական պետությունների ազգային ինքնիշխանությանը»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը, որ Հռոմ է ուղևորվել մասնակցելու Իրանի ու Իտալիայի ԱԳ նախարարների տեղակալների քաղաքական-խորհրդակցական մեխանիզմի նիստին, հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ փոխնախարար Էլիզաբեթա Բլունիի և այդ նախարարության քաղաքական հարցերով տնօրեն Սեբաստիո Քարդիի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են կողմերին հետաքրքրող հարցեր:

Հանդիպումների ընթացքում, կողմերը, որպես Թեհրանի ու Հռոմի սկզբունքային քաղաքականություն, ընդգծել են փոխադարձ հարգանքի ու շահերի հիման վրա տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տնտեսական ու առևտրական ոլորտներում հարաբերությունների առավել ընդլայնման նպատակով կառուցողական շփումները շարունակելու անհրաժեշտությունը:

Պիտակ

Nov 16, 2018 05:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ