• Վնասվածքների կանխարգելման միջազգային համագումարում Իրանի ոստիկանությունը երկրորդ տեղն է նվաճել

ԻԻՀ իրավապահ ուժերի ճանապարհային ոստիկանությունը 130 երկրների մեջ երկրորդ պատվավոր տեղն է զբաղեցրել երթևեկության մշակույթի մասին լրատվական քայլերի ոլորտում:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ճանապարհային ոստիկանության երթևեկության մշակույթի ու սոցիալական հարցերի գծով տեղակալ Այնոլլահ Ջահանին ասել է.«Թայլանդի Բանկոկում կայացած վնասվածքների կանխարգելման 13-րդ միջազգային համագումարում, Իրանի ճանապարհային ոստիկանությունը վարորդական կանոնների ու ճանապարհային երթևեկության մշակույթի մասին ներկայացնելով կարճամետրաժ ֆիլմեր, պատկերներ, պոստերներ, անիմացիոն ֆիլմեր , ԱՄՆ-ից հետո երկրորդ միջազգային մրցանակին է արժանացել լրատվական ոլորտում»:

Վնասվածքների կանխարգելման ու անվտանգության բարձրացման 13-րդ միջազգային համագումարը 130 երկրներից 850 մասնակիցների, 120 բանախոսների ներկայությամբ և 600 պաստառներով, կայացել է Թայլանդի Բանկոկում:

Վնասվածքների կանխարգելման ու անվտանգության բարձրացման 14-րդ միջազգային համագումարը նախատեսված է 2020 թ. Ավստրալիայում:

Պիտակ

Nov 16, 2018 17:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ