• Եվրոպան աջակցում է ՀԳՀԾ-ին. Իսպանիայի ԱԳ փոխնախարար

Իսպանիայի ԱԳ փոխնախարարն ուրբաթ գիշեր Մադրիդում Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ԱՄՆ-ի միահեծան քաղաքականություններին ընդդիմանալու Եվրոպայի քաղաքական կամքն, ասել է. «Եվրոպան աջակցում է ՀԳՀԾ-ին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեռնանդո Մարտին Վալենզուեան հավելել է. «ԵՄ-ն ձգտում է մեխանիզմի ստեղծման, որն անկախ կենտրոնական բանկերից և ֆինանսական ու արժութային այլ կառույցներից, կկարգավորի  Իրանի ու Եվրոպայի հարաբերությունները»:

Իրանի ու Իսպանիայի ԱԳ նախարարների տեղակալների քաղաքական ու խորհրդակցական զրույցների երկրորդ շրջանի շրջագծում տեղի ունեցած այս հանդիպման ժամանակ, կողմերը ՀԳՀԾ-ից և երկկողմ հարաբերություններից բացի տարածաշրջանի զարգացումների և մասնավորապես Սիրիայի ապագայի, Եմենում խաղաղ բնակչության կոտորածի և ծանր պայմանների, նաև ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի և ահաբեկչության այլ տեսակների շուրջ մտքեր են փոխանակել:

Էրաղչին ուրբաթ օրը Մադրիդում նաև հանդիպում ու զրույց է ունեցել Իսպանիայի Սենատի նախագահ Փիո Գարսիա-Էսկուդեռոյի հետ: 

Nov 17, 2018 07:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ