• Աշխարհում ափիոնի 75 տոկոսը հայտնաբերվում է Իրանում

Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի միջազգային հարաբերությունների գերատեսուչն ասել է. «Իրանը միայնակորեն իրականացնում է աշխարհում աձիոնի հայտնագործման ավելի քան 75, իսկ հերոինի ու մորֆինի հայտնագործման շուրջ 30 տոկոսը»:

Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի միջազգային հարաբերությունների գերատեսուչ Ռահիմ Սաքին շաբաթ օրն ԻՌՆԱ-ի հետ  զրույցում հավելել է. «Իրանը թմրանյութերի դեմ պայքարի ու պահանջարկի նվազեցման նաև թմրադեղերից կախվածության բուժման ու հասարակական կողոմնորոշման տեսակետից առաջատար սակայն միայնակ է և արևմտյան երկրները համագործակցության մեծ ցանկություն չեն ցուցաբերում ու թմրադեղերի օրինականացման կողմնորոշում են որդեգրել»:

Սաքին ընդգծելով Իրանի թմրանյութերի դեմ պայքարի տարածաշրջանային ու միջազգային դիվանագիտության ամրապնդման նշանակությունը հավելեց. «Արևմտյան երկրներն Իրանի իրավապահ ուժերի աշխատանքի մեկ տասներորդն անգամ չեն իրականացրել և ԻԻՀ-ն թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում, սակայն Իրանի իրավապահ ուժերի համաշխարհային արժեքավոր նվաճումները դժբախտաբար լավապես չեն ներկայացվում միջազգային հանրությանը»:

Պիտակ

Nov 17, 2018 12:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ