Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը շաբաթ գիշեր Թեհրանում Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հանդիպման ընթացքում ընդգծելով, որ երկու երկրները բնական կերպով կապակցված են միմյանց, ընդգծել է. «Իրանի ու Իրաքի միջև կապերն անխզելի են»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին Իրաքի նախագահի այցն Իրան շրջադարձային համարելով երկու երկրի հարաբերություններում, ասել է. «Ոմանք երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը խզելու համար ապարդյուն ջանք են գործադրում»:

Լարիջանին տարածաշրջանի հարցերի կարգավորման ուղղությամբ Իրանի, Իրաքի ու Թուրքիայի դերակատարությունն անհրաժեշտ համարելով, նկատել է. «Ահաբեկչության դեմ պայքարի հարցով Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Աֆղանստանի ու Պակիստանի խորհրդարանների մասնակցությամբ կոմիտե է ստեղծվել և Թեհրանը հույսով է, որ Իրաքը նույնպես կմիանա այս կոմիտեին»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի ճգնաժամին: Նա ընդգծել է. «Իրաքը կարող է Սիրիայի  ճգնաժամի կարգավորման հարցում կարևոր դերակատարություն ունենալ»:

Հանդիպման ժամանակ, Իրաքի նախագահն Իրան կատարած այցի կապակցությամբ ուրախություն հայտնելով, ընդգծել է. «Իրաքը ցանկանում է բոլոր բնագավառներում ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները»:

 

Պիտակ

Nov 18, 2018 07:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ