• ԱՄՆ-ն մեկուսացել է. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը շաբաթ օրը իսպանական «Ա Բե Սե» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «ՀԳՀԾ-ն միակողմանիորեն լքելուց հետո, ԱՄՆ-ն մեկուսացել է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձախողած փորձ է կրկնում, հավելել է. «Վաշինգտոնի պատժամիջոցները հնարավոր է, որ ծանր ծախսեր պարտադրեն, բայց Իրանի քաղաքականությունը շարունակելու է մնալ անփոփոխ»։

«ԱՄՆ-ի նախկին վարչակազմն ավելի խիստ պատժամիջոցներ էր գործադրել Իրանի դեմ, բայց վերջում պարտավորվեց նստել բանակցության սեղանին»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը:

Էրաղչին, անդրադառնալով Իրանի միջուկային աշխատանքները խաղաղասիրական բնույթի չլինելու մասին Սիոնիստական ռեժիմի անհիմն հայտարարություններին, ասել է. «Սիոնիստական ռեժիմը ստելու հարցում մասնագետ է»:

«ԱԷՄԳ-ն մինչ այսօր 13 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը»,-հիշեցրել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը:

 

Nov 18, 2018 07:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ