Շինարարական ու տնտեսական 10 նախագծերի շահագործման հանդիսությանը մասնակցելու և երկու հիմնաշենային նախագծերի մեկնարկը հայտարարելու նպատակով, ԻԻՀ նախագահը ժամանել է Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաք:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Խոյի օդանավակայանում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիին և կառավարության կազմի անդամներին դիմավորել են նահանգային բարձրաստիճան պաշտոնատարները:

Ժողովրդի հետ հանդիպումը, Մարաղա-Ուրմիա երկաթգծի շահագործումը և Խոյում և Ուրմիայում հիվանդանոցների կառուցման մի քանի նախագծերի մեկնարկի հայտարարումը Արևմտյան Ատրպատականում ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի կարևորագույն նպատակներն են համարվում:

 

Պիտակ

Nov 19, 2018 11:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ