• Զարիֆ.«Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը»:

Ֆրասնիայի Ֆիգարո օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար գործադրված ջանքերին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը մեղադրվել է ռազմական քայլերով Սիրիայի վիճակը ճգնաժամային դարձնելու մեջ, սակայն իրականում ամեն ինչ գլխիվայր է ներկայացված: Իրանը ձգտում է խնդրի քաղաքական լուծման, այն էլ նոր ընտրությունների անցկացնամ ճանապարհով, ինչի ընթացքում բոլոր սիրիացինրը, այդ թվում նաև փախստականները, կկարողանան ազատորեն հայտնել իրենց տեսակետը»:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է.«Թուրքիայի ու ՌԴ-ի հետ միասին, Իրանը Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավորներից մեկն է»:

Զարիֆն ասել է.«ՌԴ-ն Իրանի քաղաքական ու առևտրական բացառիկ գործընկերն է և ծանոթ է Իրանի պայմաններին, քանի որ նույնպես եղել է  ԱՄՆ-ի պատժամիջոցների զոհը»:

Զարիֆը հավաստել է.«ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Իրանի հարևան երկրներին համոզել բոյկոտելու ԻԻՀ-ին, սակայն այս քայլերը գործնական չեն»:

Պիտակ

Nov 20, 2018 17:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ