• Խառազի.«Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունների կարգավորման համար»

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հուսահատեցնող է համարել Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը և ասել է.«Իր հանձնառությունների իրագործման հարցում Եվրոպայի թերացումն ու անկարողությունն անընդունելի է»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, Գերմանիայի «Բերթելզմանի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խառազին հավելել է.«ՀԳՀԾ-ի պաշտպանումը դերակատար է Եվրոպայի անվտանգության պահպանման հարցում, քանի որ Եվրոպայի անվտանգությունը կապված է Արևմտյան Ասիայի անվտանգության հետ»:

Շեշտելով, որ տարածաշրջանում Իրանի ռազմավարությունը լիովին պաշտպանողական է, Խառազին ասել է.«ԱՄՆ-ն հետապնդում է տարածաշրջանի երկրների միջև ճեղք առաջացնելու և ճգնաժամերի առիթը շահագործելու քաղաքականությունը»:

Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության վերաբերյալ Իրանի տեսակետի մասին արծարծված հարցին դոկտոր Խառազին պատասխանել է.«Հաշվի առնելով մեր լավ հարաբերությունները հիշյալ երկու երկրների հետ, պատրաստ ենք խնդրի կարգավորման հարցում համագործակցել հակամարտող կեղմերի հետ և հովանավորել ցանկացած դրական քայլ»:

Պիտակ

Nov 20, 2018 18:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ