• Մարդը կոչված է պահպանելու բնությունը և պիտի հոգատարությամբ վերաբերվի դրան. Սեպուհ Արք. Սարգսյան

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ասել է. «Մեր ընկալման համաձայն, մարդը կոչված է պահպանելու բնությունը և պիտի հոգատարությամբ վերաբերվի դրան, քանի որ աշխարհում ցանկացած երևույթ ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է շրջակա միջավայրին ու կրոնին»:

Թեհրանի հայոց թեմի բարեխնման առաջնորդ գերշ. Տեր  Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն Իրանի ու Հարավային Կորեայի մասնակցությամբ կրոնական երկխոսության յոթերորդ  շրջանում ունեցած ելույթում, երախտագիտություն հայտնեց Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության կրոնների ու մշակույթների միջև երկխոսության գործունեության կապակցությամբ: Նա  ասաց. «Շրջակա միջավայրը փոխկապակցված է մեզ հետ: Աստվածաշնչում ասված է, որ Աստված հորինեց աշխարհը: Նա աշխարհը չհորինեց իր համար: Նա այն արարեց մեզ համար: Աստված մեզ սովորեցրեց սիրել միմյանց, օգտվել բնությունից և հոգատար լինել դրա հանդեպ»:

«Մարդու ծննդյան պահից մարդու ծառայում է հզոր  մեկ ուժ և մարդը, որպես հավատացյալ անձ, սրբազան պարտականություն ունի պահպանելու բնությունն ու շրջակա միջավայրը»,-հայտարարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:

 

Dec 06, 2018 08:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ