Հինգշաբթի օրը ահաբեկիչները ականապատված ավտոմեքենայով հարձակում են իրականացրել Իրանի հարավ-արևելյան Չաբահար քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել են Իրանի մի քանի քաղաքացիներ:

Իրանի Սիստսն և Բելուչեստան նահանգի կուսակալության իրավապահական հարցերով տեղակալ Մոհամմեդ Հասի Մարաաշիի խոսքերով, ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Չաբահարի իրավապահ մարմինների կենտրոնի մոտակայքում:

Հաղորդումների համաձայն, հարձակման ընթացքում զոհվել են մի քանի իրանցիներ և ավելի մեծ թվով քաղաքացիներ վիրավորվել են:

Քաղաք են գործուղվել հակաահաբեկչական խմբեր:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի պահապանների կորպուսի ցամաքաին ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրը ժամանել է դեպքի վայր: Նա ասել է.«Այսօր առավոտյան  մահապարտ ահաբեկիչները ականապատված ավտոմեքենայով հարձակվել են Չաբահարի իրավապահ մարմինների կոնտրոնի վրա»:

Նա հավելել է.«Ցավոք այս հարձակման ընթացքում զոհվել և վիրավորվել են մի քանի իրանցիներ: Այս ահաբեկչական հարձակումը կույր հարձակում է եղել և ահաբեկիչները իրենց նպատակին չեն հասել»:

Նշելով, որ քաղաքը լիովին անվտանգ է, գեներալ Փաքփուրը հայտնել է.«Պահակազորայիները ներկա են տարածքում և հսկում են իրավիճակը»:

Շարունակելով իր խոսքերը, նա նշել է.«Ահաբեկչական հարձակման ընթացքում Չաբահարի իրավապահ մարմինների հրամանատարի նահատակության մասին սոցցանցերում տարածված լուրը կեղծ է և ականապատված ավտոմեքենան չի կարողացել ներս մտնել իրավապահ մարմինների կենտրոնի տարածք»:

Dec 06, 2018 13:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ