• Բաիդինեժադ.«ՀԱՄԱՍ-ին դատապարտելու հարցում ՄԱԿ-ի հակադրությունը ծանր պարտություն է ԱՄՆ-ի համար»

Բրիտանիայում Իրանի դեսպանը ՀԱՄԱՍ շարժմանը դատապարտելու համար ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նկատմամբ ՄԱԿ-ի հակադրությունը ծանր պարտություն է բնութագրել ԱՄՆ-ի համար:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի կառավարությունը փորձել է ՄԱԿ-ի ԳԱ-ում վավերացնել տալ Սիոնիստների դեմ ՀԱՄԱՍ-ի քայլերը դատապարտող նախագիծը, սակայն հիշյալ նախագիծը չկարողացավ վաստակել ՄԱԿ-ի քվեների երկու երրորդը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը Թուիթերում գրել է.«Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել էր, որ այդ պաշտոնում նշանակվելու ժամանակ ոչինչ չգիտեր ՄԱԿ-ի մասին և իր միակ նպատակը Իսրայելի ռեժիմին պաշտպանելն է»:

Պիտակ

Dec 07, 2018 15:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ