Dec 09, 2018 13:21 Asia/Tehran
  • Գեներալ Աշթարի. Չաբահար քաղաքի ահաբեկչության դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 10 մարդ

ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատարը տեղեկացրել է, որ Իրանի հարավ-արեւելքում գտնվող Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 10 մարդ:

Գեներալ Հոսեյն Աշտարին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Չաբահարի անվտանգության ուժերի զգոնության և քաջության շնորհով, ահաբեկչական գործողությունը չեզոքացվել է  և մինչ այժմ հարձակման մեջ ներգրավված մի շարք մարդիկ ձերբակալվել են:

Գեներալ Աշթերին ասել է, որ Չաբահարի ահաբեկչական հարձակումների հետ կապված մի շարք այլ անձինք  հայտնաբերվել են ու շուտով կձերբակալվեն:  

Նա հավելել է, որ  այդ հարձակումը չի ազդի Իրանի ժողովրդի անվտանգության վրա:

Դեկտեմբերի 6-ին մի ահաբեկիչ փորձել է պայթուցիկ նյութեր կրող մեքենայով մտնել Սիստան ու Բելուչեստան նահանգի Չաբահար քաղաքի ոստիկանության շենք, բայց հանդիպելով իրավապահ ուժերի դիմադրությանը, մեքենան պայթեցրել է շենքի մուտքի մոտ:

Պայթյունի հետևանքով զոհվել են երկու և վիրավորվել 42 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի կանայք ու երեխաներ: Ահաբեկիչը ևս սպանվել է:

 

Պիտակ

Մեկնաբանություններ