Dec 09, 2018 17:27 Asia/Tehran
  • Չաբահարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործով 10 անձ է ձերբակալվել

Իրանի իսլամական հանրապետության իրավապահ ուժերի հրամանատարը հայտնել է, որ Սիստան և Բելուչեստան նահանգի Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործով, 10 անձ ձերբակալվել է:

Բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին, կիրակի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է.«Չաբահարի իրավապահ ուժերի զգոնության ու խիզախության շնորհիվ, այդ ահաբեկչական դավադրությունը չեզոքացվել է և հարձակման գործով ձերբակալվել է մի քանի անձ»:

Նշելով, որ հայտնաբերվել են նաև ահաբեկչական հարձակման հետ կապված ևս մի քանի անձինք, ովքեր ժամանակին կձերբակալվեն, գեներալ Աշթարին հավելել է.«Այս հարձակումը ոչ մի ազդեցություն չի ունենա Իրանի ժողովրդի անվտանգության վրա»:

Դեկտեմբերի 6-ին մի ահաբեկիչ փորձել էր պայթուցիկ նյութեր կրող մեքենայով մտնել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուչեստան նահանգի Չաբահար քաղաքի ոստիկանության շենք, բայց իրավապահ ուժերի դիմադրությանը հանդիպելով, մեքենան պայթեցրել էր շենքի մուտքի մոտ:

Պայթյունի հետևանքով զոհվել էին երկու և վիրավորվել 42 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի կանայք ու երեխաներ: Ահաբեկիչը ևս սպանվել էր:

 

Պիտակ

Մեկնաբանություններ