Dec 10, 2018 04:56 Asia/Tehran
  • Իրանի Ղազվինի ազատ համալսարանը՝ Ասիա-Օվկիանիայի ռոբոքափ մրցաշարի չեմպիոն

Իրանի Ղազվինի իսլամական ազատ համալսարանի ռոբոթիքի հավաքականը վեց հաղթանակներ արձանագրելով, ճանաչվել է Ասիա-Օվկիանիայի ռոբոքափի միջազգային 2-րդ մրցաշարի չեմպիոն:

Արդյունաբերական ռոբոտների լիգայում, Ղազվինի իսլամական ազատ համալսարանի հավաքականը, Քերմանի իսլամական ազատ համալսարանի հավաքականը և Սինգապուրի robo alectos  հավաքականը,  գրավել են առաջինից երրորդ տեղերը:

Ղազվինի իսլամական ազատ համալսարանը նաև չեմպիոնի կոչման արժանացավ միջակ չափերի ֆուտբոլիստ ռոբոտների, իրական փրկարար ռոբոտների, մարդակերպ ռոբոտների, թռչող ռոբոտների և հայտնագործության լավագույն ռոբոտների լիգաներում:

Ասիա-Օվկիանիայի ռոբոքափի միջազգային 2-րդ մրցաշարը դեկտեմբերի 7-ից 9-ը տեղի ունեցավ Իրանի հարավում գտնվող Քիշ կղզու միջազգային ցուցահանդեսների վայրում:

Իրանը ռոբոթիքի գիտության մեջ աշխարհի նորամուտ, իսկ Միջին Արևելքում առաջատար ու զարգացած երկրներից է:

Մեկնաբանություններ