Dec 10, 2018 05:40 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի անդամ երկրների դիմադրությունը պարտություն էր ամերիկացիների համար. Ռոհանի

ԻԻՀ նախագահը կիրակի երեկոյան կառավարության նիստում ընդգծել է, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրների դիմադրությունը մեկ այլ պարտություն էր ամերիկացիների համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս նիստում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՕՊԵԿ-ի վերջին նստաշրջանի մասին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի զեկույցի ունկնդրումից հետո ասել է. «Չնայած ՕՊԵԿ-ի հարցերին միջամտելու և նավթի շուկայում հավասարակշռության հաստատմանն արգելք հանդիսանալու ամերիկացիների ջանքերին, անդամ երկրների դիմադրությամբ և ԻԻՀ-ի ջանքերով, ամերիկացիների ծրագիրը չեզոքացվեց և մեկ այլ պարտություն արձանագրվեց նրանց համար»:

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ուրբաթ օրը Վիեննայում պայմանավորվեցին 800 հազար բարելով կրճատել իրենց օրական արտադրաչափը, իսկ ոչ-անդամ երկրները համաձայնել են իրենց օրական արտադրաչափը կրճատել 400 հազար բարելով:

Իրանը, Վենեսուելան ու Լիբիան բացառվել են այդ որոշումից:

ԱՄՆ-ն ավելի վաղ ՕՊԵԿ-ում իր դաշնակիցներից, մասնավորապես Արաբիայից պահանջել էր կրճատել նավթի արտադրաչափը:

Մեկնաբանություններ