Dec 11, 2018 10:41 Asia/Tehran
  • Հեղափոխության մեծարգո առաջնորդ.«Հեղափոխության ծիլերի տարածումը թշնամիների պարտության պատճառ է դառնալու»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Հեղափոխության ծիլերի տարածումը ձախողման է մատնելու բարոյականության դեմ թշնամիների հարձակումը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի հաղորդման համաձայն, Հարավային Խորասան նահանգի Նահատակների Կոնգրեսի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այսօր նահատակներին մեծարելը ամենաազնիվ ու լավագույն գործերից է, որի կարիքն ունի երկիրը»:

Անդրադառնալով բարոյական հարցերում թշնամիների հարձակմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իհարկե իսլամական Իրանի ողջ տարածքում նկատելի է հեղափոխության ծլարձակումը, որի շնորհիվ ձախողման է մատնվելու բարոյականության դեմ թշնամիների հարձակումը»:

Կարևորելով նահատակների մեծարմանը նվիրված ծրագրերի որակյալ կազմակերպումը և նրանց հուշերի ու կենսագրության գրառումը, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիրելի նահատակները կենդանության օրոք իրենց կյանքի գնով պաշտպանեցին երկիրը, իսկ այսօր իրենց ինքնությամբ ու բարոյականությամբ են պաշտպանում իսլամն ու երկիրը, հետևաբար սրբազան պաշտպանությունն անավարտ է և զարգացող իրականություն է»:

Նոյեմբերի 5-ին, Հարավային Խորասան նահանգի Նահատակների Կոնգրեսի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո Այաթոլլահ Խամենեիի ելույթը այսօր առավոտյան հրապարակվել է նահանգի կենտրոն Բիրջանդում ընթացող համագումարում:

Մեկնաբանություններ