Dec 11, 2018 11:48 Asia/Tehran
  • Ծովակալ Սայյարի.«Իրանաֆոբիա տարածելով, միջազգային իմպերիալիզմը 800 միլիարդ դոլարի զենք է վաճառել»

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Միջազգային իմպերիալիզմը իրանաֆոբիա տարածելով, 800 միլիարդ դոլարի զենք է վաճառել տարածաշրջանում՝ թալանելով իսլամական պետությունների ռեսուրսները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին Թեհրանում  ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, համաշխարհային կայսերապաշտությունը փորձել է ահաբեկելով, պարտադրյալ պատերազմ հրահրելով, ցեղային ու դավանական տարաձայնություններ առաջացնելով և շրջափակումներով ու մշակութային գրոհով, կանխել ԻԻՀ սրբազան համակարգի առաջընթացը:

Նշելով, որ ԱՄՆ-ը ձգտում է տարածաաշրջանում ապահովել իր անօրինական շահերը, ծովակալ Սայյարին ասել է.«Թշնամին փափուկ պատերազմով մտադիր է փոխել հեղափոխական մտքերը, որովհետև չի կարող հանդուրժել Իրանի ժողովրդի վեհությունը»:

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալը հավաստիացրել է, որ տարածաշրջանում Իրանի  ազդեցությունն իսլամական ու բարոյական բնույթ է կրում և ԻԻՀ-ը երբեք օտարի հայրենիքը բռնազավթելու մտադրություն չի ունեցել և չի ունենալու:

 

Պիտակ

Մեկնաբանություններ