Dec 12, 2018 17:32 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի առողջապահության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի գործադրմանը հետևելու համար աշխատանքային խումբ է ստեղծվելու

Իրանի առողջպահության նախարարի տեղակալի առաջարկությամբ, Իրանի և Հայաստանի առողջապահության ոլորտի փոխըմբռնման հուշագրերի գործադրմանը հետևելու համար, աշխատանքային խումբ է ստեղծվելու: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Տեղի է ունեցել ՀՀ Առողջպահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի և ԻԻՀ Առողջապահության նախարարի տեղակալ Դոկտոր Ալիռեզա Ռեիսիի հանդիպումը: Դոկտոր Ռեիսին այդ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կհետևի Իրանի և Հայաստանի միջև  առողջապահության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի գործադրման  ընթացքին:

Առողջապահության նախարարի տեղակալի գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կողմերը կարևորել են աշխատանքային խումբ ստեղծելու և այդ խմբի կողմից բանակցությունների ու փոխըմբռնման հուշագրերի առաջընթացի վերաբերյալ զեկույց ներկայացվելու անհրաժեշտությունը: 

Հանդիպման ժամանակ, դոկտոր Ռեիսին  ներկայացրել է Իրանի իսլամական հանրապետության առողջապահության ոլորտի վիճակը և  գրանցված առաջընթացը:

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը  ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի  վիճակը: Նա նաև հանդես է եկել երկու երկրի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի կետերին հետևելու և առողջապահության ոլորտում հարաբերությունները խորացնելու ցանկությամբ: 

Մեկնաբանություններ